Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-14-ից մինչև 2023-05-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-05-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 22 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 120. Այլ ծախսերը

գործել է մինչև 2023-05-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 120. Այլ ծախսերը

1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

1) շահութահարկ վճարողի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի՝ գործուղման հետ չկապված կեցության ծախսերը (մասնավորապես, այդ ֆիզիկական անձի համար վարձակալված բնակարանի կամ առանձնատան վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը)՝ անկախ շահութահարկ վճարողի և այդ ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերում շահութահարկ վճարողի կողմից այդ ծախսերը կատարելու պարտավորություն ստանձնած լինելու հանգամանքից, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված սահմանափակումը չի կիրառվում այն դեպքերում, երբ շահութահարկ վճարողի և ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված է, որ ֆիզիկական անձի աշխատավարձը կամ վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը.

2) ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը:

3) (կետն ուժը կորցրել է 23.12.22 ՀՕ-595-Ն)

(120-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-595-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։