Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-18-ից մինչև 2023-12-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 72 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 353. Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելը

գործել է մինչև 2023-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 353. Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելը

1. Հարկային հսկողության շրջանակներում հարկային ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձանց ներկայությամբ կարող են Կառավարության սահմանած կարգով վերցնել հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակներ և իրեր (նյութական կրիչով տվյալ հարկային ստուգմանն առնչվող տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի կրկնօրինակ), փորձանմուշներ, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ նաև փաստաթղթերի բնօրինակներ՝ չխոչընդոտելով հարկ վճարողի բնականոն աշխատանքին, որոնք մինչև ստուգման կամ ուսումնասիրության ժամկետի ավարտը վերադարձվում են հարկ վճարողին:

2. Իրեր, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն, որում նշվում են վերցված իրերի, փորձանմուշների և փաստաթղթերի անվանումները, քանակը, հնարավորության դեպքում՝ նաև դրանց արժեքային մեծությունը: Արձանագրությունն ստորագրում են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն ու հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը:

3. Այն դեպքերում, երբ առգրավված փաստաթղթերի կրկնօրինակները բավարար չեն հարկային հսկողության միջոցառումների իրականացման համար կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց մոտ առկա են բավարար հիմքեր հարկ վճարողի կողմից փաստաթղթերի բնօրինակները ոչնչացնելու, թաքցնելու, փոփոխելու կամ փոխարինելու մտադրությունների մասին, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի առգրավելու փաստաթղթերի բնօրինակները՝ սույն հոդվածով սահմանված կարգով: Փաստաթղթերի բնօրինակների առգրավման ժամանակ դրանցից պատրաստվում են կրկնօրինակներ, որոնք հաստատվում են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ստորագրությամբ և փոխանցվում են հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին:

(353-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։