Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-10-24-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 14 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները

գործել է մինչև 2024-11-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները

1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`

1) ԱԱՀ վճարող չհամարվողները.

2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաև Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով՝ անկախ ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվելու հանգամանքից.

3) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին.

4) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են այն գործարքներին, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ.

5) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվին վերաբերող գործարքին.

6) եթե հարկային հաշիվը, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն, համարվում է անապրանք փաստաթուղթ.

7) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը, Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն, ճանաչվել է անվավեր.

8) (կետն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-358-Ն)

9) լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի օտարման գործարքից առաջացած` բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի և Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վերաձևակերպված ԱԱՀ-ի գումարների բացասական տարբերության չափով, եթե այդ լիզինգի առարկան մինչև օտարումը տրամադրված է եղել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որով նախատեսված չի եղել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին.

10) (կետն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-358-Ն)

(72-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-321-Ն, 13.04.23 ՀՕ-131-Ն, փոփ. 16.11.23 ՀՕ-358-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(13.04.23 ՀՕ-131-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(16.11.23 ՀՕ-358-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։