Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-18-ից մինչև 2024-11-29։Բացել գործող տեքստը
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 18. Հարկի վճարման կարգը և ժամկետները

գործել է մինչև 2024-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 18. Հարկի վճարման կարգը և ժամկետները

1. Հարկի վճարումը կատարվում է հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ նաև կանխավճարների տեսքով` մինչև հաշվետու ժամանակաշրջանի ավարտը):

2. Հարկի (այդ թվում՝ կանխավճարի) վճարման ժամկետները սահմանվում են Օրենսգրքի հատուկ մասով` յուրաքանչյուր հարկատեսակի գծով առանձին:

2.1.

3. Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը կատարվում է վճարահաշվարկային համակարգի միջոցով, հայկական դրամով:

4. Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը:

5. Միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորությունների մարման նպատակով՝

1) հարկ վճարողները հարկի վճարումը կատարում են միասնական հաշվին.

2) հարկի վճարման հանձնարարականում վճարման նպատակի վերաբերյալ նշում չի կատարվում, իսկ նշում կատարվելու դեպքում այն հարկային մարմնի կողմից հաշվի չի առնվում:

6. Հարկի վճարում կատարելու ժամանակ սխալի առկայության դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.

1) վճարումն ըստ հարկ վճարողի նույնականացնելու համար առաջնային է համարվում հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետև՝ հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.

2) եթե վճարողը սխալմամբ վճարման հանձնարարականում, որպես հարկ վճարող, նշել է այլ անձի, որի արդյունքում մարվել է այլ անձի հարկային պարտավորությունը, ապա կատարված է համարվում այլ անձի հարկային պարտավորությունը, իսկ գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ: Այս դեպքում վճարողը այլ անձի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք:

(18-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(հոդվածը 01.03.23 ՀՕ-101-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։