Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-23-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 14 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 66. Հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրումը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 66. Հարկային հաշիվների և ճշգրտող հարկային հաշիվների դուրսգրումը

1. ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված դեպքերում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ, իսկ Օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշիվներ (այսուհետ սույն բաժնում՝ հարկային հաշիվներ):

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի դրույթներից, Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում հարկային հաշիվներ դուրս չեն գրվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։