Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸԳլուխ 66 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

Հոդված 321. Վերստուգման ակտերով, բողոքարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 321. Վերստուգման ակտերով, բողոքարկման հանձնաժողովի և դատարանի որոշումների հիման վրա վերահաշվարկվող գումարների հաշվառումը

(վերնագիրը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

1. Վերստուգման և նախորդ ստուգման (կամ վերստուգման) արդյունքների գումարային տարբերությունները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառվում են վերստուգման ակտն Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը՝ Օրենսգրքի 320-րդ հոդվածի համաձայն (անկախ խախտման տեսակների փոփոխությունը հաշվի առնելուց):

2. Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները (կամ անգործությունը) հարկ վճարողի կողմից բողոքարկման հանձնաժողովին բողոքարկելու դեպքում դիմում-բողոքի ներկայացումը չի կասեցնում տույժերի հաշվարկումը:

3. Բողոքարկման հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ ստուգման (վերստուգման) ակտը, ուսումնասիրության արձանագրությունը կամ վարչական ակտը չեղյալ համարվելու դեպքում, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով պայմանավորված, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում կատարված գրանցումները ենթակա են փոփոխման, իսկ մասնակի փոփոխման դեպքում գրանցվում են տվյալ և նախորդ որոշման և ստուգման (վերստուգման, ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքների գումարային տարբերությունները` օրենսգրքի 320-րդ հոդվածին համապատասխան:

(321-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., փոփ. 01.03.23 ՀՕ-101-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։