Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 44 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 222. Բնօգտագործման վճարի գումարի վճարումը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 222. Բնօգտագործման վճարի գումարի վճարումը

1. Օրենսգրքի 213-219-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

3. Ռոյալթի վճարողները պարտավոր են ընթացիկ հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 20-ը ներառյալ, կատարել ռոյալթիի կանխավճարներ` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով: Տվյալ հաշվետու տարվա ընթացքում` մինչև նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի հարկային հաշվարկի ներկայացումը, ռոյալթի վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ հաշվետու տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիի հարկային հաշվարկը ներկայացնելուց հետո հարկային հաշվարկի ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հարկային հաշվարկի ներկայացումը տվյալ հարկային տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճողական հանրագումարով` ելնելով սույն մասով սահմանված չափից:

4. Այն ռոյալթի վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն`

1) որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել.

2) որևէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել:

5. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը պետական բյուջե է վճարվում մինչև տվյալ հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։