Հոդված 428. Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի առաջադրումը
Հոդված 428. Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի առաջադրումը
1. Օրենսգրքի 407-410-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվելու և արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:
2. Օրենսգրքի 402.1-ին, 402.2-րդ և 422-րդ հոդվածներով նախատեսված տուգանքները, Օրենսգրքի 402.2-րդ հոդվածով նախատեսված տույժերը և Օրենսգրքի 423-րդ հոդվածով սահմանված փոխհատուցման գումարը հաշվարկվում և գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում և նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:
(428-րդ հոդվածը փոփ. 23.03.22 ՀՕ-86-Ն )