Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-29-ից մինչև 2025-06-12։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸԳլուխ 79 · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 436. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցները

գործել է մինչև 2025-06-12Բացել ARLIS-ում

Հոդված 436. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցները

1. Գույքի արգելանքի կիրառման անհնարինության կամ հարկային պարտավորությունները մարելու նպատակով արգելանքի տակ դրված գույքի արժեքի անբավարարության կամ կիրառված գույքի արգելանքի ապահովման միջոցի փոխարինման անհրաժեշտության դեպքում հարկային պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել հետևյալ միջոցներով.

1) գրավի պայմանագրի կնքում.

2) երաշխիք.

3) հարկ վճարողի կողմից պահանջի իրավունքի զիջում:

2. Հարկային պարտավորությունների կատարումն ապահովող որևէ միջոցի կիրառությունը չի սահմանափակում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ միջոցի կիրառությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառման լիազորությունը հարկային մարմնի ղեկավարը կարող է փոխանցել հարկային մարմնի այլ պաշտոնատար անձի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։