ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԸԳլուխ 31 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 164. Բնապահպանական հարկով հարկման օբյեկտը
Հոդված 164. Բնապահպանական հարկով հարկման օբյեկտը
1. Բնապահպանական հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝
1) մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը.
2) ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքը.
3) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝
ա. հատուկ հատկացված տեղերում տեղադրելը,
բ. հատուկ հատկացված տեղերում պահելը.
4) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը,
բ. ներմուծող-իրացնողների և (կամ) արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում օտարումը: