Հոդված 256. Շրջանառության հարկով հարկման օբյեկտը
Հոդված 256. Շրջանառության հարկով հարկման օբյեկտը
1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Սույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների, ֆինանսական ակտիվների, կրիպտոակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:
(256-րդ հոդվածը լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն, 29.05.25 ՀՕ-175-Ն)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)