ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 6. Հարկի տեսակները
Հոդված 6. Հարկի տեսակները
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են`
1) պետական հարկեր, որոնց տեսակներն են`
ա. ավելացված արժեքի հարկը (այսուհետ նաև՝ ԱԱՀ),
բ. ակցիզային հարկը,
գ. շահութահարկը,
դ. եկամտային հարկը,
ե. բնապահպանական հարկը,
զ. ճանապարհային հարկը,
է. շրջանառության հարկը,
ը. (ենթակետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)
2) տեղական հարկեր, որոնց տեսակներն են`
ա. անշարժ գույքի հարկը,
բ. փոխադրամիջոցների գույքահարկը:
2. Հայաստանի Հանրապետությունում չեն կարող սահմանվել այնպիսի հարկեր, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով:
(6-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)