Հոդված 154. Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 154. Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալները պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարները։
2. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով սահմանված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարները:
(154-րդ հոդվածը փոփ. 12.04.22 ՀՕ-92-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-377-Ն)
(13.11.25 ՀՕ-377-Ն օրենքն ունի անցումային դրույթ)