Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-03-28-ից մինչև 2026-04-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 64 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 314. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը

գործել է մինչև 2026-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 314. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրումը

(վերնագիրը խմբ. 13.11.25 ՀՕ-377-Ն)

1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը՝ էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանք և (կամ) էլեկտրոնային եղանակով հաստատելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձևը: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքը համարվում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանք, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքի բովանդակությանը։

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի հաստատած ձևին համապատասխան Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին դիմում, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց դեպքում՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը,

գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը,

դ. անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը.

2) ֆիզիկական անձանց դեպքում (բացառությամբ սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքի)՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն,

բ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը,

գ. երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը,

դ. հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր ֆիզիկական անձի գտնվելու ժամանակահատվածի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին նշում՝ կցելով կենսական շահերի կենտրոնի մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը և հաստատող փաստաթղթերի պատճենները,

ե. անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը հաստատելու նշում՝ կցելով օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ռեզիդենտության տեղեկանքի ձևը։

3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքերում դիմումի ներկայացումից անմիջապես հետո, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում՝ դիմումի ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումի մերժման դեպքում դիմումի ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը։ Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ ռեզիդենտության փաստը հաստատող տեղեկանքի ձևը հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով հաստատում է այն, իսկ մերժման դեպքում ներկայացնում է մերժման ծանուցում՝ նշելով պատճառը։

4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման դիմումը մերժվում է, եթե չեն ներկայացվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ռեզիդենտության հաստատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և (կամ) փաստաթղթերը։

5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ներառում է հետևյալ տեղեկատվությունը.

1) հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը.

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տարեթիվը.

3) երկրի անվանումը, որտեղ պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը.

4) նշում Հայաստանի Հանրապետության և տեղեկանքի ներկայացման երկրի միջև գործող՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի (կոնվենցիայի) կիրառումն ապահովելու նպատակով, եթե ռեզիդենտության հաստատման տարում նման համաձայնագիր (կոնվենցիա) առկա է.

5) համակարգի կողմից գեներացվող համապատասխան հսկիչ ծածկագիր և արագ արձագանքման (QR) կոդ։

6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա է նախորդ հարկային տարիների՝ ռեզիդենտությունը հաստատող անհրաժեշտ տեղեկատվությունը։ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը, ըստ տարիների և երկրների, տրամադրվում է առանձին։

7. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է հայերեն, իսկ հարկ վճարողի կողմից պահանջվելու դեպքում՝ նաև անգլերեն և ռուսերեն։

(314-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, խմբ. 13.11.25 ՀՕ-377-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(13.11.25 ՀՕ-377-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։