Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2016-11-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-11-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 16. Պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2016-11-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

Պետական գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

1. պետական ռեգիuտրում`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

բ) առևտրային կազմակերպությունների

առանձնացված ստորաբաժանումների

հաշվառման համար բազային տուրքի 12-ապատիկի չափով

1.1 պետական ռեգիuտրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված uտորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի բազային տուրքի

տասնապատիկի չափով

1.2 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

1.3 պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի բազային տուրքի

10-ապատիկի չափով

1.4 պետական ռեգիuտրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված uտորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի, ինչպես նաև սույն հոդվածի 3.1-րդ կետով սահմանված դեպքերի բազային տուրքի

հնգապատիկի չափով

1.5 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

1.6 պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված այլ կազմակերպություններին, դրանց առանձնացված ստորաբաժանումներին պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) վկայական տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի չափով

1.7 հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

1.8 հիմնարկների փոփոխությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի բազային տուրքի

հնգապատիկի չափով

1.9 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

2. անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման համար բազային տուրքի

եռապատիկի չափով

2.1 անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության պետական հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի բազային տուրքի

150 տոկոսի չափով

2.2 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

3. համատիրությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար բազային տուրքի չափով

3.1 համատիրությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված uտորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք ինքնաշխատ կերպով արդիականանում են պետական ռեգիստրի տվյալների բազայում՝ առանց անձի հավելյալ դիմումի կամ պահանջի բազային տուրքի

չափով

3.2 համատիրությունների կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի փոխարեն նորը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի

կրկնապատիկի չափով

4. (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

4.1 (կետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-131-Ն)

4.7. (կետն ուժը կորցրել է 01.06.06 ՀՕ-109-Ն)

5. բանկերը, կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնները, ներդրումային ֆոնդի կառավարիչները, արժեթղթավորման հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները, գրանցելու համար բազային տուրքի

40-պատիկի չափով

5.1. ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ պետական գրանցումների համար բազային տուրքի

քսանապատիկի չափով

5.2. ներդրումային ընկերություններին որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ վերագրանցելու համար բազային տուրքի քսանապատիկի չափով

6. օտարերկրյա բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի

40-պատիկի չափով

7. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի

20-պատիկի չափով

8. օտարերկրյա բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

8.1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով

9. (կետն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-249-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-27-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 13.12.03 ՀՕ-16-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 13.12.03 ՀՕ-16-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 12.06.02 ՀՕ-375-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 12.06.02 ՀՕ-375-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 11.10.00 ՀՕ-99)

16. արժեթղթերի ազդագրի գրանցման համար`

ա) եթե արժեթղթերի ազդագրերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բազային տուրքի

50-ապատիկի չափով

բ) եթե արժեթղթերի ազդագրերը գրանցվում են ֆոնդային բորսայի կողմից բազային տուրքի

25-ապատիկի չափով

17. ավտոմեքենայի պետական համարանիշ տալու համար բազային տուրքի

12-պատիկի չափով

17.1. մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների հաշվառման համարանիշ

տալու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

18. (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-173-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

20. ջրային փոխադրամիջոցները գրանցելու համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

21. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրանցման և պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

22. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների կորցրած պետական համարանիշը վերականգնելու համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

23. տրակտորային կցանքների պետական համարանիշեր տալու համար բազային տուրքի

եռապատիկի չափով

24. տրակտորային կցանքների պետական համարանիշեր վերականգնելու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

25. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի

25-պատիկի չափով

26. ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) տալու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

27. (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-173-Ն)

28. տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունը ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից անցկացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

28.1 Լիցենզառուներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության համապատասխան նմուշի փաստաթուղթ տրամադրելու համար բազային տուրքի

250 տոկոսի չափով

29. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի

150 տոկոսի չափով

30. (կետն ուժը կորցրել է 29.11.06 ՀՕ-229-Ն)

31. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

32. ջրային փոխադրամիջոցները վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի չափով

33. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի

50 տոկոսի չափով

33.1 Ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների գրանցման համար բազային տուրքի

150 տոկոսի չափով

34. (ենթակետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181)

35. դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար`

ա) նոր ակտիվ նյութեր պարունակող դեղերի առաջին դեղաձևի կամ դեղաչափի, նոր դեղի նոր դեղաձևի կամ դեղաչափի համար բազային տուրքի

70-պատիկի չափով

բ) հայտնի դեղերի նոր զուգորդումների համար բազային տուրքի

40-պատիկի չափով

գ) վերարտադրված (գեներիկ) դեղերի առաջին դեղաձևի կամ դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի կամ դեղաչափի համար բազային տուրքի

40-պատիկի չափով

դ) նոր ցուցումների համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

ե) դեղանյութերի պետական գրանցման համար բազային տուրքի

30-պատիկի չափով

զ) բուսապատրաստուկներ, այլ բնական ծագում ունեցող պատրաստուկներ բազային տուրքի

տասնապատիկի չափով

է) հոմեոպաթիկ դեղերի համար բազային տուրքի

կրկնապատիկի չափով

ը) ախտորոշիչ միջոցների «ին վիտրո» (in vitro), կենսաբանական ակտիվ միացություններ պարունակող սննդային հավելումների, բուժական նշանակության մանկական սննդի և դեղարարական արտադրանքի համար բազային տուրքի

20-պատիկի չափով

թ) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 1-ին դասի համար բազային տուրքի տասնապատիկի չափով

ժ) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 2-րդ դասի համար բազային տուրքի

20-պատիկի չափով

ժա) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 3-րդ դասի համար բազային տուրքի

30-պատիկի չափով

ժբ) դեղագործական արտադրանքի, արտադրող ընկերության անվանման, փաթեթավորման և արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ կապված գրանցման հավաստագիրը վերաձևակերպելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար՝

ա) անշարժ գույքի պետական գրանցում կատարելու (բացառությամբ սեփականաշնորհվող պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների) բազային տուրքի չափով

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի և ամրակայված գույքի պետական գրանցում կատարելու (բացառությամբ սահմանամերձ, լեռնային և ծայրամասային բնակավայրերի) բազային տուրքի

հնգապատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և ծայրամասային բնակավայրերում տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի և ամրակայված գույքի պետական գրանցում կատարելու բազային տուրքի

30 տոկոսի չափով

դ) հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի օտարման (վաճառք, փոխանակություն, նվիրատվություն) պայմանագրերի պետական գրանցում կատարելու`

դա) «փոքր» օբյեկտների, բացառությամբ «դբ» կետով նշված անշարժ գույքի (համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի) բազային տուրքի

քսանապատիկի չափով

դբ) գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի և մինչև 30 քառակուսի մետր կրպակների, տաղավարների, ավտոտնակների և այլ անշարժ գույքի բազային տուրքի

տասնապատիկի չափով

դգ) հասարակական և արտադրական նշանակության այլ անշարժ գույքի բազային տուրքի

քառասնապատիկի չափով

ե) անհատական բնակելի տների, այգետնակների պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

զ) անշարժ գույքի առանձին միավորների (ավտոտնակ, հացատուն, գոմ և այլ կառույցներ) պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

է) բնակելի նշանակության անշարժ գույքի` հողի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) և ամրակայված գույքի օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի

քսանապատիկի չափով

ը) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ը.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, ծայրամասային բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի (բացառությամբ տնամերձ հողամասերի) օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի 30% չափով

թ) կտակի կամ ժառանգման միջոցով ձեռք բերված անշարժ գույքի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժ) պետական և համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժա) պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման, վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժբ) շենքերի և շինությունների վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժգ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժգ.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով

ժդ) անշարժ գույքի օգտագործման իրավունքի պայմանագրերի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժե) անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) և բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով

ժե.1) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի, ինչպես նաև բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված հողամասերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի չափով

ժե.2) շարժական գույքի նկատմամբ

ապահովված իրավունքի գրանցում

կատարելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

ժե.3) (ենթակետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-275-Ն)

ժզ) անշարժ գույքի փոխանակման պայմանագրերի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժէ) հողը մշտական օգտագործման հանձնելու որոշումների պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժը) հողամասերի սահմանները փոփոխելու, միավորելու և բաժանելու մասին պայմանագրերի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով

ժթ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման, այդ թվում` սերվիտուտի պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով

ի) անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունքի արտոնագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով

իա) անշարժ գույքի նկատմամբ ժամկետային, հայեցողական, անժամկետ, ցմահ իրավազորության պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

իբ) անշարժ գույքի սեփականության իրավունքի առանձին իրավազորությունների պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով

իբ.1) անշարժ գույքի նկատմամբ այլ իրավունքների պետական գրանցման համար բազային տուրքի չափով

իգ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումների, վճիռների և դատավճիռների պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

իդ) հողի մշտական օգտագործման և հողի ու շենքերի, շինությունների վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումների, վճիռների և դատավճիռների պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

իե) անշարժ գույքից կամ նրա մի մասից սեփականատիրոջ, օգտագործողի հրաժարվելու մասին որոշումների պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

իզ) (ենթակետը հանվել է 12.10.99 ՀՕ-4)

իէ) (ենթակետը հանվել է 12.10.99 ՀՕ-4)

իը) (ենթակետը հանվել է 12.10.99 ՀՕ-4)

37. չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

38. անշարժ հուշարձանների հետախուզության և հնագիտական պեղումների թույլտվության և պետական գրանցման համար`

ա) ֆիզիկական անձանցից բազային տուրքի

կրկնապատիկի չափով

բ) իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից բազային տուրքի

քառապատիկի չափով

39. (կետն ուժը կորցրել է 11.10.07 ՀՕ-205-Ն)

40. Մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և այդ ապրանքների ցանկացած մաքսային ռեժիմով բացթողումը կասեցնելու մասին դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունելու համարուղղ. բազային տուրքի

20-ապատիկի չափով

41. Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար` բազային տուրքի 120-ապատիկի չափով

Սույն հոդվածի 35-րդ և 36-րդ կետերով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.06.98 ՀՕ-227, 28.12.98 ՀՕ-277, փոփ., խմբ., լրաց. 12.10.99 ՀՕ-4, 11.10.00 ՀՕ-99, 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.00 ՀՕ-136, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., փոփ. 12.06.02 ՀՕ-375-Ն, փոփ. 13.12.03 ՀՕ-16-Ն, խմբ. 11.05.04 ՀՕ-77-Ն, փոփ. 26.05.04 ՀՕ-84-Ն, 04.10.05 ՀՕ-198-Ն, 08.12.05 ՀՕ-249-Ն, 01.06.06 ՀՕ-109-Ն, խմբ. 27.11.06 ՀՕ-201-Ն, խմբ., փոփ. 09.04.07 ՀՕ-168-Ն, փոփ., լրաց. 29.11.06 ՀՕ-229-Ն, լրաց. 05.12.06 ՀՕ-238-Ն, փոփ. 11.10.07 ՀՕ-205-Ն, լրաց. 26.05.08 ՀՕ-109-Ն, փոփ., լրաց. 15.11.10 ՀՕ-173-Ն, փոփ. 21.12.10 ՀՕ-221-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-283-Ն, խմբ. 01.03.11 ՀՕ-63-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-131-Ն, լրաց. 30.04.13 ՀՕ-44-Ն, խմբ., փոփ. 17.12.14 ՀՕ-275-Ն)

(16-րդ հոդվածը 17.05.16 ՀՕ-88-Ն օրենքի 1-ին հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի և կկիրառվի 15.12.2016 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։