Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2016-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 29. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 2016-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 29. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝

ա) մինչև 12 տարեկան երեխաները.

բ) տարանցիկ ուղևորները.

գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները.

դ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք.

ե) Գյումրու «Շիրակ» օդանավակայանի օդային ուղևորները:

Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը, մարդու իրավունքների պաշտպանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաև դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինները, նոտարները, բանկերը և այլ կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի վճարումից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով:

Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:

Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը (օգտագործողները) ազատվում են պետական տուրքի վճարումից:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատվում են պետական սեփականություն համարվող բնակարաններն անհատույց մասնավորեցրած քաղաքացիները` այդ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար:

Օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհված, ինչպես նաև իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը և օգտագործողներն ազատվում են պետական տուրքի վճարումից: Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:

(29-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց., փոփ. 12.10.99 ՀՕ-4, լրաց. 30.05.00 ՀՕ-67, 15.12.00 ՀՕ-136, 09.10.01 ՀՕ-234, փոփ. 12.06.02 ՀՕ-375-Ն, լրաց. 04.10.05 ՀՕ-198-Ն, 01.06.06 ՀՕ-116-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-241-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-131-Ն, 17.12.14 ՀՕ-223-Ն, 16.12.15 ՀՕ-192-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։