Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-01-04-ից մինչև 2019-06-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2019-06-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 18. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2019-06-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

(վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123, 29.04.10 ՀՕ-62-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն)

Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով).

1. գյուտերի իրավական պահպանության գծով՝

ա) գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ 20

5

բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10

գ) գյուտի նախնական փորձաքննության, որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15

դ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

ե) գյուտի նկարագրության հրապարակման համար` քսանհինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5

զ) (ենթակետն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-154-Ն)

է) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

ը) գյուտի արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 20

թ) գյուտի արտոնագիր տալու համար 15

ժ) գյուտի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 64

ժա) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15

ժբ) գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10

ժգ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`

երկրորդ, երրորդ տարվա համար 20

չորրորդ, հինգերորդ տարվա համար 25

վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30

ութերորդ, իններորդ տարվա համար 38

տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 48

տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 58

տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 68

տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար 80

տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100

քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130

քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար 160

ժդ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38

ժե) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`

մեկ արտոնագրի 60

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45

ժզ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10

ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար 10

ժը) գյուտերի` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8

ժթ) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15

ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8

իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իբ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

իէ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իթ) հայտատուի դիմումի համաձայն` հայտը վաղաժամկետ հրապարակելու համար 10

լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար 20

լա) տեխնիկայի մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար 100

իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2

իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10

իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար 50

իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար 50

2. օգտակար մոդելների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) օգտակար մոդելի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար 20

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար մոդելների խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար մոդելի համար լրացուցիչ 5

բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10

գ) օգտակար մոդելի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15

դ) օգտակար մոդելի արտոնագիր տալու համար 15

ե) օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար` քսանհինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2.5

զ) օգտակար մոդելի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

է) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15

ը) օգտակար մոդելի հայտը գյուտի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10

թ) օգտակար մոդելի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`

երկրորդ, երրորդ տարվա համար 20

չորրորդ, հինգերորդ տարվա համար 25

վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30

ութերորդ, իններորդ տարվա համար 38

տասներորդ տարվա համար 50

ժ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38

ժա) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`

մեկ արտոնագրի 60

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45

ժբ) արտոնագրատիրոջ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10

ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար 10

ժդ) օգտակար մոդելների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8

ժե) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15

ժզ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8

ժէ) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10

ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2

ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10

ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար 30

իա) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

իբ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իգ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

3. արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար 20

եթե հայտը պարունակում է 2-5 իրեր՝ լրացուցիչ 20

եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ 30

բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10

գ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15

դ) արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար 15

ե) (ենթակետն ուժը կորցրել է 28.09.16 ՀՕ-154-Ն)

զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15

է) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝

առաջին հինգ տարվա համար 60

երկրորդ հինգ տարվա համար 180

երրորդ հինգ տարվա համար 360

չորրորդ հինգ տարվա համար 540

հինգերորդ հինգ տարվա համար 720

ը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արդյունաբերական նմուշի համար) 38

թ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`

մեկ վկայագրի 60

մի քանի վկայագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45

ժ) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10

ժա) վկայագրի կրկնակը տալու համար 10

ժբ) արդյունաբերական նմուշների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8

ժգ) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 15

ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8

ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10

ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2

ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10

ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները վերականգնելու համար 40

ժթ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

3.1 Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով՝

ա) բույսի սորտի հայտ ներկայացնելու համար 5

բ) Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար 4

գ) բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2

դ) արտոնագիր տալու համար 3

ե) լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է մեկ արտոնագրի

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար) 10

5

զ) արտոնագրի կրկնակը տալու համար 1

4. ապրանքային նշանների իրավական պահպանության հետ

կապված գործողությունների գծով՝

ա) ապրանքային նշանի հայտ ներկայացնելու համար 30

բ) ապրանքային նշանի փորձաքննություն անցկացնելու համար 40

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 15

գ) առաջնության իրավունքից օգտվելու համար 10

դ) ապրանքային նշանի հայտի զատման համար 15

ե) պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի իրականացման

ժամկետի բացթողնման հետևանքով կորցրած իրավունքի վերականգնման

մասին դիմում ներկայացնելու համար 20

զ) իրավունքների վերականգնման մասին որոշման դեմ բողոքարկման

խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

է) ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման

մասին կրկնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու

դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

ը) բաց թողած ժամկետի վերականգնման համար 30

թ) պետական լիազոր մարմնում որևէ գործընթացի գործողություն

կատարելու համար նախատեսված ժամկետի երկարաձգման համար 10

ժ) ապրանքային նշանի հայտում փոփոխություն կատարելու համար 10

ժա) ապրանքային նշանի գրանցման համար 50

ժբ) ապրանքային նշանի վկայագրի կրկնակ տալու համար 30

ժգ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը

գրանցելու համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր

ապրանքային նշանի համար) 60

ժդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

փոփոխություն կատարելու համար 20

ժե) հայտարկված ապրանքային նշանի գրանցման դեմ

առարկություն ներկայացնելու համար 10

ժզ) յուրաքանչյուրի կոլեկտիվ նշանի և հավաստագրային

նշանի գրանցման համար 90

ժէ) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում

հանրահայտ ճանաչելու համար 250

ժը) ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

երկարաձգելու համար 120

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 10

ժթ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում

ապրանքային նշանի լիցենզիայի կամ ենթալիցենզիայի

գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր

ապրանքային նշանի համար) 60

ի) գրանցված լիցենզիայի կամ ենթալիցենզիայի պայմանների

փոփոխությունների կամ դրա չեղյալ հայտարարումը

գրանցելու համար 25

իա) ապրանքային նշանի գրանցումը զատելու համար 40

իբ) ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ

տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու

համար 50

իգ) ապրանքային նշանների միջազգային գրանցման

մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության

8(7)(a) հոդվածի համաձայն` յուրաքանչյուր միջազգային

գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը

3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝

մեկ դասի ապրանքների համար 100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10

այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝

մեկ դասի ապրանքների համար՝ 100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10

իդ) ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և

ապրանքային նշանների հայտերի ընթացիկ

հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝

ապրանքների և ծառայությունների միջազգային

դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով

ներկայացված բառային կամ պատկերային նշանին

նույնական կամ նման ապրանքային նշանների համար 20

ապրանքների և ծառայությունների միջազգային

դասակարգմանը համապատասխան յուրաքանչյուր դասով

ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման

ապրանքային նշանների համար 40

մեկ սեփականատիրոջը և(կամ) հայտատուին պատկանող ապրանքային

նշանների համար 60

իե) ապրանքային նշանների պետական գրանցամատյանից քաղվածքներ տալու համար 2

5. աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և

երաշխավորված ավանդական արտադրանքների իրավական

պահպանության հետ կապված գործողությունների գծով՝

ա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ

ներկայացնելու համար 30

բ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար 30

գ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

երաշխավորված ավանդական արտադրանքի փորձաքննություն

անցկացնելու համար 40

դ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված

ավանդական արտադրանքի հայտերի վերաբերյալ կայացված

ցանկացած որոշման դեմ բողոքարկման խորհուրդ բողոք

ներկայացնելու համար 50

ե) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման

դեմ առարկություն ներկայացնելու համար 10

զ) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտը

հետ կանչելու համար 10

է) աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ

երաշխավորված ավանդական արտադրանքի հայտի փաստաթղթերում

փոփոխություն, լրացում կամ ճշգրտում կատարելու համար 10

ը) փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմնի

հարցմանը համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու

ժամկետի երկարաձգման համար 10

թ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

օգտագործման իրավունքի վկայագիր տալու համար 50

ժ) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

օգտագործման իրավունքի վկայագրի կրկնակ տալու համար 30

ժա) աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան

օգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգելու համար 100

6. ֆիրմային անվանումների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար 5

բ) (ենթակետն ուժը կորցրել է 01.03.11 ՀՕ-63-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 01.03.11 ՀՕ-63-Ն)

7. ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու և վկայական տալու համար 20

բ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար 30

գ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար 20

դ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար 2

8. այլ գործողությունների գծով`

ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար 0.2

բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու, ինչպես նաև հայտի մասին տեղեկություններ տրամադրելու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) 2

գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար 10

դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար 32

ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանությունը ստուգելու և առաքելու համար 30

զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար 8

է) արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար 4

ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների ասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի մեղքով տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղելու մասին նրա կողմից դիմում ներկայացնելու համար (յուրաքանչյուր սխալի համար) 2.5

թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

ժ) ֆրանչայզինգի գրանցման համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) 60

ժա) գրանցված ֆրանչայզինգի պայմանների փոփոխությունը գրանցելու համար (արդյունաբերական սեփականության յուրաքանչյուր օբյեկտի համար) 30

(մասն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

(18-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, փոփ., լրաց. 02.05.01 ՀՕ-178, խմբ., լրաց. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 18.11.03 ՀՕ-32-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.11.04 ՀՕ-140-Ն, 05.12.06 ՀՕ-255-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն, փոփ., խմբ., լրաց. 29.04.10 ՀՕ-62-Ն, խմբ., փոփ. 01.03.11 ՀՕ-63-Ն, փոփ. 28.09.16 ՀՕ-154-Ն, փոփ., լրաց. 28.09.16 ՀՕ-156-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-234-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։