Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները
Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները
Պետական տուրք վճարողները պարտավոր են`
- ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.
- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման համար.
- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.
- սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:
(5-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 29.04.13 ՀՕ-49-Ն, 29.06.16 ՀՕ-123-Ն)
(հոդվածը 16.11.22 ՀՕ-432-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո)
(16.11.22 ՀՕ-432-Ն օրենքն ունի անցումային դրույթ)