Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-17-ից մինչև 2023-12-18։Բացել գործող տեքստը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 25. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 2023-12-18Բացել ARLIS-ում

Հոդված 25. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները

Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար.

բ) քաղաքացիները՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալների կամ առանձին տառերի կամ թվերի ուղղման հիման վրա՝ նոր պետական վկայականներ ստանալու դեպքում.

գ) ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.

դ) անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար.

ե) կենսաթոշակառուները.

զ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները.

է) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք.

ը) ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը:

Եթե հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է երեխայի ծնողների ամուսնության պետական գրանցման հետ համատեղ, ապա երեխայի նկատմամբ հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում:

(25-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.01.21 ՀՕ-68-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։