Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-17-ից մինչև 2024-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 19.9. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2024-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 19.9. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը

(վերնագիրը լրաց. 14.09.22 ՀՕ-356-Ն)

1. Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի լրացման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված անձանցից պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1) Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող

արժույթի և արտարժույթի մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար

բազային տուրքի 3.5-ապատիկի չափով

2) ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների համար՝

ա. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մինչև

մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար

բազային տուրքի չափով

բ. միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված՝ մեկ տոննայից

ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար

բազային տուրքի 0.3-ապատիկի չափով

գ. «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանվող ապրանքների համար միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

դ. սույն կետի «գ» ենթակետով սահմանված՝ արտահանվող ապրանքների համար միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված` մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի մաքսային հսկողության համար բազային տուրքի չափով

3) խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով մեկ ամսվա ընթացքում

միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի մաքսային հսկողության համար

բազային տուրքի 500-ապատիկի չափով

4) Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների մաքսային ուղեկցման՝ յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

5) մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար՝

ա. օրական՝ մինչև մեկ տոննայի համար

բ. մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար բազային տուրքի չափով

բազային տուրքի 0.3-ապատիկի չափով

5.1)

6) տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար՝

ա. մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաներ

բ. այլ տրանսպորտային միջոցներ բազային տուրքի 2-ապատիկի չափով

բազային տուրքի 5-ապատիկի չափով

7) մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով ապրանքների դասակարգման, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի

որոշման մեթոդների և ապրանքների ծագման երկրի վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

8) մաքսային մարմնի կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքով

սահմանված կարգով չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝

չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման

տրամադրման համար

բազային տուրքի 30-ապատիկի չափով

9) Մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներկայացնելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակը, մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տեսքը ձևավորելու համար

բազային տուրքի 3.5-ապատիկի չափով

10) հայտարարատուի ներկայացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրի լրացման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

2. Մաքսային մարմինների սահմանած տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

3. Հատուկ պահպանման պայմաններ պահանջող ապրանքների ժամանակավոր պահպանության համար պետական տուրքը գանձվում է սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

(19.9-րդ հոդվածը լրաց. 14.11.19 ՀՕ-230-Ն, լրաց., փոփ. 14.09.22 ՀՕ-356-Ն, լրաց. 11.12.23 ՀՕ-407-Ն)

(հոդվածը 16.01.24 ՀՕ-17-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։