Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար բազային տուրքի չափով
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքի 25-պատիկի չափով:
(հոդվածը 22.01.25 ՀՕ-5-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից)