Գլուխ II · Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները ԵՎ պարտաԿԱՆությունները
Հոդված 3. Պետական տուրք վճարողները
Հոդված 3. Պետական տուրք վճարողները
Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` պետական տուրք վճարողներ):
(3-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)
(հոդվածը 11.09.24 ՀՕ-339-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(11.09.24 ՀՕ-339-Ն օրենքն ունի անցումային դրույթ)