Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-06-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2026-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. վարորդական վկայական տալու (վարորդական վկայականը փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն

նորը տալու) համար բազային տուրքի տասներկուապատիկի

չափով

1.1 որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա առաջին անգամ միայն թվային վարորդական վկայական տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով

1.2 վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար

քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու դեպքում քննության հաջորդ աշխատանքային օրը կրկին քննությանը մասնակցելու համար` բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 3-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով, երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ բացասական հանձնված քննության դեպքում քննությանը հաջորդող 7-րդ աշխատանքային օրը քննությանը մասնակցելու համար՝ բազային տուրքի քառասունհինգապատիկի, իսկ 14-րդ աշխատանքային օրը մասնակցելու համար՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով

1.3 տրանսպորտային միջոցների պետական գրանցման‑հաշվառման գործողության արդյունքով տպագրված փաստաթղթերը և (կամ) հաշվառման համարանիշներն առաքելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով

2. (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-173-Ն)

3. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի

12-պատիկի չափով

4. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի

24-պատիկի չափով

5. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի

եռապատիկի չափով

6. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

7. տարանցիկ համարանիշ տալու համար բազային տուրքի

եռապատիկի չափով

8. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզավորման և արտոնագրային հավատարմատարների որակավորման համար քննությունների) բազային տուրքի

եռապատիկի չափով

8.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու որակավորման քննությանը մասնակցելու համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

9. (կետն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-502-Ն)

10. փորձարկումներ կատարելու վկայագիր տալու համար բազային տուրքի

12-պատիկի չափով

11. համապատասխանության հավաստում կատարելու իրավունքի վկայագիր տալու համար բազային տուրքի

24-պատիկի չափով

12. (կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

14. (կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

15. անտառանյութի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման), սերտիֆիկատ տալու համար`

ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար բազային տուրքի 30-պատիկի չափով

բ) յուրաքանչյուր վագոնի համար բազային տուրքի 60-պատիկի չափով

15.1 ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման), սերտիֆիկատ տալու համար յուրաքանչյուր անգամ

արտահանվող հանքաքարի

տվյալ ծավալում մետաղի

պարունակության և դրա միջազգային

շուկայական միջին գնի հիման վրա

հաշվարկված արժեքի 3 տոկոսի չափով

15.2. ԱՏԳ ԱԱ 7201, 7204, 7303 00, 7304, 7305, 7306, 7307, 7308 ծածկագրերին (իսկ 7302 ծածկագրից՝ ռելսերի, 7322 ծածկագրից՝ օգտագործված թուջե ռադիատորների, 7325 և 7326 ծածկագրերից` սև մետաղից սալիկների և աղացագնդերի) դասվող սև մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման), համար (սույն կետով նախատեսված` պետական տուրքի վճարման պարտավորությունը չի տարածվում «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրված` վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերի) դասվող ապրանքների վրա) բազային տուրքի 60-ապատիկի չափով

15.3. ԱՏԳ ԱԱ 7404 00, 7503 00, 7602 00, 7802 00 000 0, 7902 00 000 0, 8002 00 000 0, 8101 97 000 0, 8102 97 000 0, 8103 30 000 0, 8104 20 000 0, 8105 30 000 0, 8106, 8108 30 000 0, 8109 31 000 0, 8109 39 000 0, 8110 20 000 0, 8111 00 190 0, 8112 13 000 0, 8112 22 000 0, 8112 31 000 0, 8112 41 000 1, 8112 52 000 0, 8112 61 000 0, 8112 92 210, 8113 00 400 0 ծածկագրերին դասվող գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի (բացառությամբ «Ժամանակավոր ներմուծում» և «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների) յուրաքանչյուր տոննայի արտահանման, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման), համար բազային տուրքի 100-ապատիկի չափով

16. (կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

22. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

23. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

25. (կետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181)

26. պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրություն (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) բազային տուրքի 2000-ապատիկի չափով

26.1. պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների ներմուծում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) բազային տուրքի 2500-ապատիկի չափով

26.2. պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների առևտուր բազային տուրքի 1500-ապատիկի չափով

26.3. պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահեստավորում բազային տուրքի 1000-ապատիկի չափով

26.4. պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների տեղափոխում բազային տուրքի 1000-ապատիկի չափով

26.5. պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում բազային տուրքի 800-ապատիկի չափով

26.6. պայթեցման աշխատանքների կատարում բազային տուրքի 800-ապատիկի չափով

27. իրավաբանական անձանց կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

28. (կետն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-107-Ն)

ա) բյուջետային հիմնարկներից բազային տուրքի

եռապատիկի չափով

բ) իրավաբանական անձանցից և ֆիզիկական անձանցից բազային տուրքի

վեցապատիկի չափով

29. շինություն քանդելու և շինարարության թույլտվություն տալու համար բազային տուրքի

18-պատիկի չափով

30. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

31. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան բազային տուրքի

600-պատիկի չափով

32. Իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար բազային տուրքի եռապատիկի չափով

32.1. պետական ռեգիստրի կողմից առևտրային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին առանձին որոշման տրամադրման համար բազային տուրքի տասնապատիկի չափով.

33. պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) փոխանակման, վերաձևակերպման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար դրույքաչափի կրկնապատիկը, սակայն ոչ ավելի բազային տուրքի տասնապատիկից

34. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար բազային տուրքի

յոթնապատիկի չափով

35. Պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման համար բազային տուրքի չափով

36. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական տալու համար բազային տուրքի

40-պատիկի չափով

37. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին տրված պետական հավատարմագրման վկայականում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար բազային տուրքի

20-պատիկի չափով

38. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին պետական հավատարմագրման կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի

80-պատիկի չափով

38.1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման որակավորման քննությունների համար բազային տուրքի երեսնապատիկի չափով

38.2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկին դատավորի կողմից ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար բազային տուրքի քսանապատիկի չափով

38.3. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար բազային տուրքի քսանապատիկի չափով

38.4. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ստուգման համար բազային տուրքի քսանապատիկի չափով

39. նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար բազային տուրքի

քսանապատիկի չափով

40. նոտարի թարգմանչի որակավորման ստուգման համար բազային տուրքի

քսանապատիկի չափով

41. իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ տալու համար բազային տուրքի

հիսուն տոկոսի չափով

42. երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական թույլտվություն տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

42.1. չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար` բազային տուրքի

տասնապատիկի չափով:

43. երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման ընդհանուր թույլտվություն տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

43.1. երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական և ընդհանուր թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

44. Թվային տախոգրաֆի`

ա) վարորդի քարտը տալու համար բազային տուրքի

50-ապատիկի չափով

բ) կազմակերպության քարտը տալու համար բազային տուրքի

70-ապատիկի չափով

գ) արհեստանոցի քարտը տալու համար բազային տուրքի

70-ապատիկի չափով

44. (կետն ուժը կորցրել է 10.12.21 ՀՕ-421-Ն)

45. Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ կամ չվնասազերծված տարաներ փոխադրելու թույլտվություն տալու համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

46. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի անդամ պետությունների միջև անսահմանափակ քանակով երթեր կատարելու իրավունք տալու համար`

ա) 6 շաբաթ ժամկետով բազային տուրքի

5-ապատիկի չափով

բ) 1 տարի ժամկետով բազային տուրքի

20-ապատիկի չափով

47. Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա փոխադրման իրավունք տալու համար բազային տուրքի

5-ապատիկի չափով

48. հարկային մարմնից անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի ստանալու համար բազային տուրքի չափով

49. Կերի օպերատորին գործունեության

եզրակացություն տրամադրելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

49.1. կերային հավելումների պետական գրանցման համար բազային տուրքի 20-ապատիկի չափով

50. պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

51. պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

52. դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման հավաստագիր տալու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով

52.1. բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տրամադրելու համար՝ բազային տուրքի 5-ապատիկի չափով

52.2. պատշաճ լաբորատոր գործունեության հավաստագիր տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

52.3. դեղերի, բժշկական արտադրատեսակների և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

52.4. անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի

թույլտվություն տրամադրելու համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

53. միջպետական ոչ կանոնավոր

ուղևորափոխադրումների 9-17 նստատեղ

ունեցող տրանսպորտային միջոցներով

մեկ երթ իրականացնելու համար՝

դեպի Վրաստան բազային տուրքի

15-ապատիկի չափով

դեպի այլ պետություններ բազային տուրքի

50-ապատիկի չափով

17-ից ավելի նստատեղ ունեցող

տրանսպորտային միջոցներով

մեկ երթ իրականացնելու համար՝

դեպի Վրաստան բազային տուրքի

50-ապատիկի չափով

դեպի այլ պետություններ բազային տուրքի

150-ապատիկի չափով

54. Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մեկ երթ իրականացնելու համար՝

9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային

միջոցների համար բազային տուրքի

100-ապատիկի չափով

17-ից ավելի նստատեղ ունեցող

տրանսպորտային միջոցների համար բազային տուրքի

200-ապատիկի չափով

55. սնանկության կառավարչի որակավորման ստուգման համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

55.1 արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

56. սնանկության կառավարչի հաշվառման համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

57. «Սնանկության մասին» օրենքով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար (յուրաքանչյուր տարվա համար) բազային տուրքի 50-ապատիկի չափով

58. գնահատողի որակավորման վկայական տալու համար բազային տուրքի

30-ապատիկի չափով

59. վտանգավոր բեռների փոխադրման վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

60. վտանգավոր բեռների փոխադրման որակավորման քննություններ հանձնելու համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

61. վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար բազային տուրքի

40-ապատիկի չափով

62. վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայական տալու համար բազային տուրքի

10-պատիկի չափով

63. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար բազային տուրքի

15-ապատիկի չափով

64. փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար բազային տուրքի

5-ապատիկի չափով

65. «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման քննություն ընդունելու համար բազային տուրքի

15-ապատիկի չափով

66. «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական որակավորման վկայական տալու համար բազային տուրքի 5-ապատիկի չափով

67. ճանապարհային անվտանգության աուդիտորների և թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով

68. ճանապարհային անվտանգության աուդիտորների և թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման վկայական տալու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով

69) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրման և հաշվառման գործունեության որակավորման վկայականը վերաձևակերպելու կամ կրկնօրինակն ստանալու համար բազային տուրքի եռապատիկի չափով

70) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայականը վերաձևակերպելու կամ կրկնօրինակն ստանալու համար բազային տուրքի

եռապատիկի չափով

71.

72.

73.

ա)

բ)

74.

75.

76.

77.

78.

(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 30.05.00 ՀՕ-67, 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., լրաց. 12.06.02 ՀՕ-375-Ն, լրաց. 04.11.02 ՀՕ-446-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-502-Ն, լրաց. 24.09.03 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. 26.05.04 ՀՕ-84-Ն, փոփ. 23.03.06 ՀՕ-42-Ն, 27.11.06 ՀՕ-201-Ն, 28.04.09 ՀՕ-107-Ն, խմբ. 08.04.08 ՀՕ-18-Ն, խմբ., լրաց. 08.04.10 ՀՕ-44-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-173-Ն, փոփ., լրաց. 30.11.11 ՀՕ-302-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-338-Ն, խմբ. 19.03.12 ՀՕ-131-Ն, լրաց. 12.11.12 ՀՕ-219-Ն, 19.12.12 ՀՕ-253-Ն, 20.06.13 ՀՕ-91-Ն, 21.06.14 ՀՕ-142-Ն, փոփ., լրաց. 29.06.16 ՀՕ-123-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-88-Ն, 16.12.16 ՀՕ-19-Ն, խմբ., փոփ. 09.07.19 ՀՕ-125-Ն, խմբ. 09.12.19 ՀՕ-280-Ն, լրաց. 12.12.19 ՀՕ-299-Ն, 25.03.20 ՀՕ-209-Ն, փոփ. 19.01.21 ՀՕ-68-Ն, փոփ., լրաց. 10.12.21 ՀՕ-421-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-437-Ն, 06.07.22 ՀՕ-306-Ն, լրաց., խմբ. 10.02.23 ՀՕ-28-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-348-Ն, 03.10.23 ՀՕ-299-Ն, խմբ., լրաց. 13.07.23 ՀՕ-258-Ն, փոփ․, լրաց․ 11․04․24 ՀՕ-156-Ն, լրաց. 12.04.24 ՀՕ-212-Ն, 12.06.24 ՀՕ-300-Ն, 12.07.24 ՀՕ-315-Ն, 15.11.24 ՀՕ-463-Ն, 03.07.25 ՀՕ-259-Ն)

(10.02.23 ՀՕ-28-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(13.07.23 ՀՕ-258-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 13.11.25 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ 73-րդ և 74-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունիսի 1-ից` համաձայն 13.11.25 ՀՕ-393-Ն օրենքի 2-րդ հոդվածի)

(հոդվածը 25.03.26 ՀՕ-119-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։