Հոդված 19.3. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության համար լիցենզիաներ տրամադրելու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-379-Ն)
1. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն կազմակերպելու համար լիցենզիայի տրամադրում`
ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի
3000-ապատիկի չափով
2. Ռազմական նշանակության արտադրանք ներմուծելու և արտահանելու համար՝
ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի
2000-ապատիկի չափով
բ) անժամկետ երկարաձգելու համար
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
3. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար՝
ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի
2000-ապատիկի չափով
բ) անժամկետ երկարաձգելու համար
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
4. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար՝
ա) անժամկետ գործողության ժամկետով բազային տուրքի
2000-ապատիկի չափով
բ) անժամկետ երկարաձգելու համար
բազային տուրքի
1000-ապատիկի չափով
(19.3-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-167-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-379-Ն)
(05.10.22 ՀՕ-379-Ն օրենքն ունի անցումային դրույթ)