Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1998-07-27-ից մինչև 1998-08-10։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 1998-08-10Բացել ARLIS-ում

Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը

Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:

Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ոչ ռեզիդենտ համարվող վճարողների համար բազային տուրքի չափ է սահմանվում պետական տուրքի վճարման պահին ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքի կրկնապատիկը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։