Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-06-26-ից մինչև 2004-07-10։Բացել գործող տեքստը
Գլուխ II · Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները ԵՎ պարտավորությունները

Հոդված 6. Պետական տուրքի գծով պարտավորության դադարումը

գործել է մինչև 2004-07-10Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պետական տուրքի գծով պարտավորության դադարումը

Պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար` պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում: Բացի սույն հոդվածում նշված դեպքերից, տարեկան պետական տուրք վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է մինչև սահմանված ժամկետի վերջին օրը տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերը (իրավունքները, թույլտվությունները, լիցենզիաները) սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց համար` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում:

(6-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 14.12.01 ՀՕ-283)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։