Գլուխ VI · Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եվ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար
Հոդված 36. Պետական տուրքի վճարումը
Հոդված 36. Պետական տուրքի վճարումը
Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել և պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձևեր:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախորդ եռամսյակի վերջին ամսվա 20-րդ օրվա դրությամբ վճարման ներկայացվող արտարժույթի հաշվարկային փոխարժեքները:
(36-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277)