Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-07-08-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 26. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 26. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.

բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

դ) քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք.

ե) Հայաստանի Հանրապետության կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողները.

զ) մինչև 18 տարեկան անձինք.

է) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.

ը) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի.ուղղ, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.

թ) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Հայաստանի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր):

2. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախնական համաձայնությամբ բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք.

գ) կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք.

դ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննական մարմիններ հրավիրվող անձինք:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) միայնակ կենսաթոշակառուները.

բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները.

գ) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք:

(Վերնագիրը լրաց. 28.12.98 ՀՕ-277)

(26-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-462-Ն, 01.12.03 ՀՕ-46-Ն, 03.03.04 ՀՕ-50-Ն, 01.06.06 ՀՕ-116-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։