Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-04-25-ից մինչև 2009-05-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2009-05-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 18. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2009-05-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 18. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով).

1. գյուտերի իրավական պահպանության գծով՝

ա) գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ 20

5

բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10

գ) գյուտի նախնական փորձաքննության, որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15

դ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

ե) գյուտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5

զ) գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

է) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

ը) գյուտի արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 20

թ) գյուտի արտոնագիր տալու համար 15

ժ) գյուտի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 64

ժա) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15

ժբ) գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10

ժգ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`

երկրորդ, երրորդ տարվա համար 20

չորրորդ, հինգերորդ տարվա համար 25

վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30

ութերորդ, իններորդ տարվա համար 38

տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 48

տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 58

տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 68

տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար 80

տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100

քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130

քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար 160

ժդ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38

ժե) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`

մեկ արտոնագրի 60

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45

ժզ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10

ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար 10

ժը) գյուտերի Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8

ժթ) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15

ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8

իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իբ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

իէ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իթ) հայտատուի դիմումի համաձայն` հայտը վաղաժամկետ հրապարակելու համար 10

լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար 20

լա) տեխնիկայի մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար 100

իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2

իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10

իե) լրացուցիչ իրավական պահպանություն տրամադրելու համար 50

իզ) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար 50

2. օգտակար մոդելների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) օգտակար մոդելի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար 20

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար մոդելների խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար մոդելի համար լրացուցիչ 5

բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10

գ) օգտակար մոդելի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15

դ) օգտակար մոդելի արտոնագիր տալու համար 15

ե) օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2.5

զ) օգտակար մոդելի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

է) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15

ը) օգտակար մոդելի հայտը գյուտի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10

թ) օգտակար մոդելի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`

երկրորդ, երրորդ տարվա համար 20

չորրորդ, հինգերորդ տարվա համար 25

վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30

ութերորդ, իններորդ տարվա համար 38

տասներորդ տարվա համար 50

ժ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38

ժա) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`

մեկ արտոնագրի 60

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45

ժբ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10

ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար 10

ժդ) օգտակար մոդելների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8

ժե) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15

ժզ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8

ժէ) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10

ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2

ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10

ի) արտոնագրի գործողությունը վերականգնելու համար 30

իա) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

իբ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իգ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

3. արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար 20

եթե հայտը պարունակում է 2-5 իրեր՝ լրացուցիչ 20

եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ 30

բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10

գ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15

դ) արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար 15

ե) արդյունաբերական նմուշի վկայագիր տալու դեմ կամ արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15

է) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝

առաջին հինգ տարվա համար 60

երկրորդ հինգ տարվա համար 180

երրորդ հինգ տարվա համար 360

չորրորդ հինգ տարվա համար 540

հինգերորդ հինգ տարվա համար 720

ը) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38

թ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`

մեկ արտոնագրի 60

մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45

ժ) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10

ժա) վկայագրի կրկնակը տալու համար 10

ժբ) արդյունաբերական նմուշների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8

ժգ) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 15

ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8

ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10

ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2

ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10

ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները վերականգնելու համար 40

ժթ) (ենթակետն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10

4. ապրանքային և սպասարկման նշանների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար 30

բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 10

գ) նշանի փորձաքննություն անցկացնելու համար 40

ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 15

դ) հայտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 30

ե) նշանի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 30

է) նշանի գրանցման համար 50

կոլեկտիվ նշանի դեպքում 90

ը) նշանը գրանցելու կամ գրանցման գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 90

թ) նշանը գրանցելու գործողության ժամկետը երկարացնելու համար 120

ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 10

ժ) նշանների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և նշանի վկայականում փոփոխություն կատարելու համար 18

ժա) նշանը զիջելու մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր նշանի համար) 60

ժբ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`

մեկ նշանի 60

մի քանի նշանի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 50

ժգ) գրանցված լիցենզային պայմանագրի կամ զիջման մասին պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 25

ժդ) նշանի վկայականի կրկնակը տալու համար 30

ժե) նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար 50

ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գրանցման ներկայացված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝

ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված բառային կամ պատկերային նշանին նույնական կամ նման նշանների 20

ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով՝ ներկայացված համակցված նշանին նույնական կամ նման նշանների 40

մեկ սեփականատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող նշանների 60

ժէ) ապրանքային նշանի վկայական ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 38

ժը) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8

ժթ) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքային նշանի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) 10

ի) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու համար 250

իա) նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3.ter հոդվածին համապատասխան նշելու համար`

մեկ դասի ապրանքների համար 100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10

այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար`

մեկ դասի ապրանքների համար 100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10

իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8

իգ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում ներկայացնելու համար 10

իդ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում ներկայացնելու համար 15

իե) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ բողոք ներկայացնելու համար 90

իզ) Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանության դեմ բողոք ներկայացնելու համար 150

իէ) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու համար 90

5. ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար 30

բ) ապրանքի ծագման տեղանվան փորձաքննություն անցկացնելու համար 38

գ) հայտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 30

դ) տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք չընձեռելու մասին փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

ե) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 30

զ) ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի վկայական տալու համար 50

է) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 90

ը) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարացնելու համար 100

թ) ապրանքի ծագման տեղանվան` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և ապրանքի ծագման տեղանվան վկայականում փոփոխություն կատարելու համար 18

ժ) փորձաքննության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետը երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8

ժա) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքի ծագման տեղանվան հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) 10

ժբ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի կրկնակը տալու համար 2

ժգ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8

6. ֆիրմային անվանումների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար 5

անվանափոխության դեպքում, երբ գրանցման ներկայացված ֆիրմային անվանման մեջ պահպանված է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նախկինում գրանցված ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անունը 1

բ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 5

գ) ֆիրմային անվանման վկայականի կրկնակը տալու համար 2

7. ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`

ա) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու և վկայական տալու համար 20

բ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար 30

գ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար 20

դ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար 2

8. այլ գործողությունների գծով`

ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար 0.2

բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու, ինչպես նաև հայտի մասին տեղեկություններ տրամադրելու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) 2

գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար 10

դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար 32

ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանությունը ստուգելու և առաքելու համար 30

զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար 8

է) արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար 4

ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների ասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի մեղքով տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղելու մասին նրա կողմից դիմում ներկայացնելու համար (յուրաքանչյուր սխալի համար) 2.5

թ) լիցենզային կամ զիջման մասին պայմանագրերի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

(2-րդ մասն ուժը կորցրել է 10.06.08 ՀՕ-113-Ն)

(Վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123)

(18-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, փոփ., լրաց. 02.05.01 ՀՕ-178, խմբ., լրաց. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 18.11.03 ՀՕ-32-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.11.04 ՀՕ-140-Ն, 05.12.06 ՀՕ-255-Ն, փոփ., լրաց., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։