Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-09-10-ից մինչև 2010-10-17։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եվ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար

Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը

գործել է մինչև 2010-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը

Ֆինանսական մարմինների պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտային միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:

Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

(39-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 26.12.08 ՀՕ-241-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։