Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-10-30-ից մինչև 2010-12-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-12-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

գործել է մինչև 2010-12-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. վարորդական իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի

12-պատիկի չափով

2. վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի

24-պատիկի չափով

3. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի

12-պատիկի չափով

4. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի

24-պատիկի չափով

5. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի

եռապատիկի չափով

6. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

7. տարանցիկ համարանիշ տալու համար բազային տուրքի

եռապատիկի չափով

8. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզավորման և արտոնագրային հավատարմատարների որակավորման համար քննությունների) բազային տուրքի

եռապատիկի չափով

8.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու որակավորման քննությանը մասնակցելու համար բազային տուրքի

10-ապատիկի չափով

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-502-Ն)

10. փորձարկումներ կատարելու վկայագիր տալու համար բազային տուրքի

12-պատիկի չափով

11. համապատասխանության հավաստում կատարելու իրավունքի վկայագիր տալու համար բազային տուրքի

24-պատիկի չափով

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

15. անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար`

ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

բ) յուրաքանչյուր վագոնի համար բազային տուրքի

20-պատիկի չափով

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-201-Ն)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 23.03.06 ՀՕ-42-Ն)

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181)

26. իրավաբանական անձանց կողմից պայթուցիկ նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի

24-պատիկի չափով

27. իրավաբանական անձանց կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի

վեցապատիկի չափով

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-107-Ն)

ա) բյուջետային հիմնարկներից բազային տուրքի

եռապատիկի չափով

բ) իրավաբանական անձանցից և ֆիզիկական անձանցից բազային տուրքի

վեցապատիկի չափով

29. շինություն քանդելու և շինարարության թույլտվություն տալու համար բազային տուրքի

18-պատիկի չափով

30. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար բազային տուրքի

տասնապատիկի չափով

31. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան բազային տուրքի

600-պատիկի չափով

32. Իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար բազային տուրքի եռապատիկի չափով

32.1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի չափով

33. պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) փոխանակման, վերաձևակերպման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար դրույքաչափի կրկնապատիկը, սակայն ոչ ավելի բազային տուրքի տասնապատիկից

34. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար բազային տուրքի

հնգապատիկի չափով

35. Պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման համար բազային տուրքի չափով

36. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական տալու համար բազային տուրքի

40-պատիկի չափով

37. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին տրված պետական հավատարմագրման վկայականում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար բազային տուրքի

20-պատիկի չափով

38. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին պետական հավատարմագրման կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի

80-պատիկի չափով

39. նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար բազային տուրքի

քսանապատիկի չափով

40. նոտարի թարգմանչի որակավորման ստուգման համար բազային տուրքի

քսանապատիկի չափով

41. իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ տալու համար բազային տուրքի

հիսուն տոկոսի չափով

42. երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման անհատական թույլտվություն տալու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով

42.1. չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար` բազային տուրքի

տասնապատիկի չափով:

43. երկակի նշանակության ապրանքների արտահանման և երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման ընդհանուր թույլտվություն տալու համար բազային տուրքի 30-ապատիկի չափով

(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 30.05.00 ՀՕ-67, 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., լրաց. 12.06.02 ՀՕ-375-Ն, լրաց. 04.11.02 ՀՕ-446-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-502-Ն, լրաց. 24.09.03 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. 26.05.04 ՀՕ-84-Ն, փոփ. 23.03.06 ՀՕ-42-Ն, 27.11.06 ՀՕ-201-Ն, 28.04.09 ՀՕ-107-Ն, 28.04.09 ՀՕ-112-Ն, խմբ. 08.04.08 ՀՕ-18-Ն, խմբ., լրաց. 08.04.10 ՀՕ-44-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։