Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-28-ից մինչև 2012-11-24։Բացել գործող տեքստը
Գլուխ VII · Անցումային դրույթներ

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2012-11-24Բացել ARLIS-ում

Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հուլիսի 19-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

Սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված գործունեության տեսակների համար 2012 թվականի ընթացքում վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի գումարի մեծությունը` մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար իրականացվող գործունեության մասով, որոշվում է սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի և 2012 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով:

(43-րդ հոդվածը լրաց. 22.06.12 ՀՕ-169-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։