Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2016-11-05։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-11-05-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը.

գործել է մինչև 2016-11-05ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը.

(վերնագիրը փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն)

Առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`

ա) գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից

բ) ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով

2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 500-պատիկի չափով

3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 100-պատիկի չափով

4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների`

ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար բազային տուրքի չափով

բ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

ե) այլ դիմումների համար բազային տուրքի եռապատիկի չափով

5. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով

6. ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար բազային տուրքի չափով

7. արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման

կատարողական թերթ տալու մասին դիմումների համար` բազային տուրքի քառապատիկի չափով

8. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով

բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով

գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով

9. դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար`

ա) գույքային պահանջի գործերով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից

բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի 20-պատիկի չափով

գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով

10. (կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

11. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով

12. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով

13. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար պատրաստված յուրաքանչյուր կրիչի(կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի չափով:

(9-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 12.10.99 ՀՕ-4, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-219, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 07.07.05 ՀՕ-148-Ն, խմբ. 25.12.06 ՀՕ-60-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։