Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-06-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ VI · Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եվ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար

Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը

1. Պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման պետական տուրք վճարողին կամ հաշվանցման պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին պետական տուրք վճարողի կողմից հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Պետական տուրքի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով պետական տուրք վճարողի բանկային հաշվին կամ հաշվանցում կատարելով պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար պետական տուրք վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0․03 տոկոսի չափով։

2. Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում պետական տուրքի միասնական հաշվում՝

1) վերադարձվում են այն բյուջեից, որին փոխանցվել է գումարը ոչ ուշ, քան սույն մասով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Կառավարության սահմանած կարգով.

2) վերադարձվում են պետական տուրք վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է համապատասխան ֆինանսական մարմին՝ պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում, ընդ որում՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետական բյուջե: Այս դեպքում կազմվում և պետական տուրք վճարողի դիմումին է կցվում նաև ակտ, որի օրինակելի ձևը և պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը,

բ. պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին դիմում տալը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը,

գ. պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների և պետական տուրք գանձող մյուս մարմինների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակը գտնվում է պետական տուրքը գանձող մարմնի մոտ, որի մասին կատարվում է համապատասխան նշում պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տեղեկանքում:

(39-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 26.12.08 ՀՕ-241-Ն, 08.12.10 ՀՕ-203-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն, խմբ. 11.09.24 ՀՕ-339-Ն)

(11.09.24 ՀՕ-339-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։