Հոդված 34. Պատասխանատվությունը պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար
Հոդված 34. Պատասխանատվությունը պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար
Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:
Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում` դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա:
Սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարումը յուրաքանչյուր տարվա համար կատարվում է մեկ տարվա ընթացքում` մինչև նախորդ անգամ կատարված վճարման օրը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ:
(34-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277)