Հոդված 1
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը հաստատելու համար
- ամուսնուն, ծնողին, զավակին բազային տուրքի եռապատիկի չափով
- այլ անձանց բազային տուրքի տասնապատիկի չափով»: