Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-02-05։Բացել գործող տեքստը
Գլուխ V · Պետական տուրքի գծով արտոնությունները

Հոդված 28. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

գործել է մինչև 2009-02-05Բացել ARLIS-ում

Հոդված 28. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում:

Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի կամ օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավատիրոջ կողմից՝ արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի:

Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման և դրանց նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն օրենքի 18 հոդվածի առաջին մասի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» և «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ», «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ա»-«ը», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ», «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։

Արտոնագրված գյուտի, օգտակար մոդելի, գրանցված արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագիր գրանցելու պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքը վճարվում է լրիվ դրույքաչափով:

(Վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123)

(28-րդ հադվածը լրաց., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, 24.11.04 ՀՕ-140-Ն, փոփ., խմբ. 10.06.08 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։