Հոդված 1
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝
1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10».
2) «գ» ենթակետից հանել «, ինչպես նաև նախնական արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի» բառերը.
3) «դ» և «է» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
4) «զ» ենթակետից հանել «նախնական արտոնագիր տալու դեմ կամ» բառերը.
5) «ը» ենթակետից հանել «հիմնական» բառը.
6) «թ» և «ժ» ենթակետերից հանել («հիմնական») բառը.
7) «ի» և «իա» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար 8
իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 10».
8) ուժը կորցրած ճանաչել «իբ» ենթակետը.
9) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ», «իը», «իթ», «լ» և «լա» ենթակետերով՝
«իէ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իթ) հայտատուի դիմումի համաձայն` հայտը վաղաժամկետ հրապարակելու համար 10
լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար 20
լա) տեխնիկայի մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար 100»: