Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 Թ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 ՀՈՒԼԻՍԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 137-Ն

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 26.12.2025 Թ N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով ՄԱԿ-ի կողմից «Համայնքները հանուն կայուն տնտեսական զարգացման» ծրագրով տրամադրված 7522.0 հզ.դրամ դրամաշնորհը, Ապարան համայնքի բյուջեում կատարել նախահաշվային փոփոխություններ:

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի 2026թ բյուջեի եկամուտներում ու ծախսերում կատարել հետևյալ փոփոխությունները՝

2. Զբոսաշրջություն բնագավառի եկամուտներն ավելացնել 7522.0 հզ.դրամով, և ծախսերն ավելացնել 7522.0 հզ. դրամով հետևյալ հոդվածներում.

2.1 4239 հոդվածին 5190.18 հզ դրամով,

2.2 5122 հոդվածին 2331.82 հզ դրամով:

3. Վարչական բյուջեի ծախսային մասում կատարել ավելացումներ և պակասեցումներ հետևյալ բնագավառներում.

3.1 Բնակարանային շինարարություն և կոմունալ տնտեսություն բնագավառի 4655 հոդվածից պակասեցնել 8000.0 հզ դրամ:

3.2 Մշակութային ծրագրեր բնագավառի 4239 հոդվածին ավելացնել 8000.0 հզ դրամ:

3.3 Ապարան համայնքի Ֆոնդային բյուջեի ծախսային մասում կատարել ավելացումներ և պակասեցումներ հետևյալ բնագավառներում.

3.4 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում ծախսային բնագավառի 5113 հոդվածից պակասեցնել 15.000.0 հզ դրամ:

3.5 Կոմունալ տնտեսություն բնագավառի 5122 հոդվածին ավելացնել 15.000.0 հզ. դրամ:

4. «Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 26.12.2025 թվականի N 194-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

Ավագանի՝ (Կողմ - 11), (Դեմ-0), (Ձեռնպահ-0),

Կարապետյան Արկադի

Սաֆարյան Սևակ

Ենոքյան Դավիթ

Մակարյան Վահան

Սահակյան Հովհաննես

Խալաթյան Արթուր

Ավդալյան Արարատ

Երեմյան Աղվան

Սարգսյան Արշակ

Ասատրյան Արամ

Կարապետյան Արտյոմ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

24.07.2026 թ.

Ք. Ապարան Ա.Գ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հավելված N 1

Ապարան համայնքի ավագանու

24.07.2026 թ. Թիվ 137-Ն որոշման

Հավելված N 2

Ապարան համայնքի ավագանու

24.07.2026 թ. Թիվ 137-Ն որոշման

Հավելված N 3

Ապարան համայնքի ավագանու

24.07.2026 թ. Թիվ 137-Ն որոշման

Հավելված N 4

Ապարան համայնքի ավագանու

24.07.2026 թ. Թիվ 137-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հուլիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։