ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3654-Ա «27» հուլիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
27.07.2026 թ.
հ. 3654-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Մհեր Շահնազարյան
/լիազորված անձ/
Նորայր Քալաշյան Արամ Սաթունց /Սիլիկյան թաղամաս, 6-րդ/ փողոց, հ.5 հողամաս Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի հ.5 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 14.04.2026թ. հ.1954-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Արամ Սաթունցի փողոց, հ.2/8 01013AR9YNXA
2 Վլադիմիր Մկրտչյան Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, հ.1/39 ավտոտնակ Վլադիմիր Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի հ.1/39 հասցեում գտնվող /վկ. հ.25062024-01-0325, հող. 108.95քմ, պարիսպ 4.0քմ/ 55.8քմ մակերեսով ավտոտնակին տրամադրել հասցե՝ Ավան-Առինջ թաղամաս, 1-ին միկրոշրջան, հ.1/44 01023NLKQWCD
3 Ալեքսանդր Գալստյան Մոսկովյան փողոց, հ․21 շենք ձեղնահարկ Ալեքսանդր Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող, Մոսկովյան փողոցի հ․21 շենքի ձեղնահարկին /վկ․ հ․06072026-01-0473/ տրամադրել հասցե՝ Մոսկովյան փողոց, հ.21 շենք, հ.19 01063V9DJJUR
4 Ռուզաննա, Լիաննա Վանոյաններ և Նարեկ, Կարեն Ավագյաններ Նորքի փողոց, հ.163 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 09.02.2026թ. հ.959, հ.960, հ.961 և հ.962 վկայագրերով Ռուզաննա, Լիաննա Վանոյաններին և Նարեկ, Կարեն Ավագյաններին փոխանցված, Նորքի փողոցի հ.163 հասցեում գտնվող ժառանգական գույքին տրամադրել հասցե՝ Նորքի փողոց, հ.51 01093ENNZSG5
5 Դավիթ Այվազյան
/լիազորված անձ/
Վարդան Զաքարյան
/սեփականատեր/ Ն. Չարբախ հողամաս Վարդան Զաքարյանին սեփականությկան իրավունքով պատկանող, Ն. Չարբախում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 18.05.2026թ. հ.2570-Ա որոշում, վկ. հ.15112024-01-0202/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 1-ին փողոց, հ.47 01113DFLEQUN
6 Էլեն Մկրտչյան
/լիազորված անձ/
«ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ
/սեփականատեր/ Ար. Միկոյան փողոց, հ.2/1 շենք, հ.365, հ.366 և հ.387 ավտոկայանատեղ
/հանգրվան «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ար. Միկոյան փողոցի հ.2/1 շենքի հ.365, հ.366, հ.387 հասցեներում գտնվող ավտոկայանատեղ/
հանգրվաններին /վկ. հ.25032026-01-0402, հ.25032026-01-0412, հ.26032026-01-0327/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արտ. Միկոյան փողոց, հ.2/1 շենք, ավտոկայանատեղ հ.365, 366, 387 010839F58CLT
7 Էլեն Մկրտչյան
/լիազորված անձ/
«ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ
/սեփականատեր/ Ար. Միկոյան փողոց, հ.2/1 շենք, հ.313 պոմպակայան «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ար. Միկոյան փողոցի հ.2/1 շենքի հ.313 հասցեում գտնվող պոմպակայանի /վկ. հ.02042026-01-0392/ բաժանման հատակագծով առանձնացվող 11.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Արտ. Միկոյան փողոց, հ.2/1 շենք, հ.313/1 01083QMPCKBM
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան