Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2026 թվականի N 1128-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 65-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՈԼՎԵՐԻՆ Ե․Ա․Դ․Գ․» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 65-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) ցանկի 1-ին կետում «Քանակը» սյունակի «87 000» թիվը փոխարինել «250 000» թվով․

2) ցանկի 1-ին կետում «Արժեք» սյունակի «904 800 000» թիվը փոխարինել «1 228 947 500» թվով․

3) ցանկը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-7-րդ կետերով՝

« 2. 5603141009 այլ, ոչ հյուսվածքային նյութեր քիմիական թելերից ավելի քան

150 գ/1Ա խտությամբ Խտություն 150-180 գ/1Ա GSM 1-2m wide կգ 250 000 Չինաստան Ֆրանսիա ԱՄՆ Չինաստան Ֆրանսիա ԱՄՆ 904 800 000

3. 6507000000 Սաղավարտների կողային սահուղիներ, դիմային ամրացման հարմարանքներ, ամրացման համակարգ, բարձիկ ներբարձիկներ Կողային սահուղիներ՝ պոլիմերային կոմպոզիտից (Nylon/PA66 + Glass Fiber)

Դիմային ամրացման համակարգ՝ Ալյումինե համաձուլվածք + Նեյլոն Ամրացման համակարգ – Կարգավորվող ժապավենային և ճարմանդային համակարգ՝ պատրաստված բարձր խտության նեյլոնից և հարվածադիմացկուն պոլիմերներից Բարձիկներ – Պատրաստված EVA, EPP կամ PU փրփուր

նյութերից, արտաքին

ծածկույթը՝ պոլիեսթեր կամ նեյլոնային տեխնիկական

գործվածքից

կգ 18 200 Չինաստան Ֆրանսիա ԱՄՆ Չինաստան Ֆրանսիա ԱՄՆ 182 000 000

4. 2929100009 Ներկի բաղադրիչ Իզոցիանատային հիմքով կարծրացուցիչ՝ երկբաղադրիչ վերջնաշերտ ներկերի

համար։ կգ 2 000 Չինաստան Չինաստան 1 132 400

5. 3906909009 Ջրային հիմքով ներկ Ջրային հիմքով պոլիուրեթանային/ իզոցիանատային կարծրացնող բաղադրիչ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների դիմացկուն և ջրակայուն ծածկույթների

համակարգերի համար։ կգ 30 000 Չինաստան Չինաստան 95 076 000

6. 3906100000 Ներկ բաղադրիչ Ջրային հիմքով պոլիուրեթանային/ ակրիլային ավարտական ծածկույթ՝ պիգմենտներով և ջրակայուն

հատկություններով։ կգ 6 000 Չինաստան Չինաստան 5 928 000

7. 3911901900 Ակրիլային հիմքով

ներկ Ակրիլային խեժի հիմքով

վերջնաշերտ ներկի

բաղադրիչ՝ պիգմենտներով և լցանյութերով, նախատեսված արդյունաբերական պաշտպանիչ

ծածկույթների համար։

կգ 30 000 Չինաստան Չինաստան 102 144 000

».

4) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «904 800 000» թիվը փոխարինել «2 520 027 900» թվով։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։