Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «Տ-ՄԵՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2026 թվականի N 1131-Ա

«Տ-ՄԵՏԱԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 29-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանել «Տ-Մետալ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման համարը` 85.120.1214064) «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից և դադարեցնել ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի ««Տ-Մետալ» փակ բաժնետիրական ընկերությանը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին» N 473-Ա որոշումը։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝

1) տեղեկացնել «Էկոս» փակ բաժնետիրական ընկերությանը և «Տ-Մետալ» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման ընդունման մասին․

2) սույն որոշումը տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում կատարել համապատասխան փոփոխություններ։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։