Հոդված 15. Մաքսային հարկումը
Հոդված 15. Մաքսային հարկումը
Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից: Սույն արտոնությունից օգտվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ ապրանքների օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
Միջազգային պայմանագրերի հիման վրա, որպես օտարերկրյա ներդրում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գույքը ազատվում է մաքսատուրքերից այն ժամկետներում, որոնք սահմանված են համապատասխան պայմանագրերով:
Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների օտարերկրյա աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անձնական կարիքների համար նախատեսված գույքն ազատվում է մաքսատուրքերից:
(15-րդ հոդվածը խմբ. 13.12.00 ՀՕ-86)