Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-11-09-ից մինչև 2026-08-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2026-08-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կողմից իր կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքերի վճարումից: Սույն արտոնությունից օգտվելուց հետո երեք տարվա ընթացքում այդ ապրանքների օտարման դեպքում մաքսատուրքի գումարը, ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում է մաքսային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:»:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

5 հոկտեմբերի 2000 թ.

ՀՕ-86

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։