Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-10-ից մինչև 2007-05-20։Բացել գործող տեքստը
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 14. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության գործունեության շրջանակները

գործել է մինչև 2007-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 14. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության գործունեության շրջանակները

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները կարող են իրականացնել օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխանող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն:

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով կարող են զբաղվել միայն սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։