Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 օգոստոսի 2026 թվականի N 1135-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան, Կենտրոն, Ղ․ Աղայան փողոց 7 շենք 97 նկուղ հասցեում գտնվող 21,690,863․0 ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ 51,9 քառ․ մետր մակերեսով նկուղը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,082262 հա մակերեսով հողամասը (սեփականատիրոջն է փոխանցվում շենքին հատկացված 0,0822621 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի 52/6988 բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը, 04․06․2026 թվականին գրանցված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04062026-01-0130, այսուհետ՝ անշարժ գույք) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

06.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։