Հոդված 21. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը
Հոդված 21. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը
1. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «զ», «է» և «ժը» կետերով նախատեսված հիմքերով համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձինք:
Համայնքային ծառայության ռեզերվում գրանցվում են նաև`
ա) համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի, համայնքների ղեկավարների տեղակալների օգնականների, Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.
բ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք.
գ) (կետն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-4-Ն)
դ) համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված անձի համեմատությամբ դրական բալերի հավասար հանրագումար հավաքած, սակայն մրցույթի թեստային փուլի արդյունքներով հաղթող չճանաչված անձինք:
2. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է:
3. Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
(21-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն, խմբ., փոփ. 05.02.13 ՀՕ-4-Ն, փոփ. 07.05.26 ՀՕ-184-Ն)
(07.05.26 ՀՕ-184-Ն օրենքն ունի անցումային դրույթ)