Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է համայնքապետարանների աշխատակազմերում (այսուհետ` աշխատակազմ) համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերով նախատեսված պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց վրա:
2. Համայնքային քաղաքական, համայնքային վարչական, համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:
(4-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-19-Ն, փոփ. 30.09.08 ՀՕ-172-Ն, 08.12.11 ՀՕ-347-Ն, խմբ. 05.02.13 ՀՕ-4-Ն, փոփ. 24.11.15 ՀՕ-151-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-22-Ն)