Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2011-03-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 9. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը

գործել է մինչև 2011-03-26Բացել ARLIS-ում

Հոդված 9. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Յուրաքանչյուր համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո` մեկամսյա ժամկետում:

3. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու հետևանքով առաջացած նոր պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը փոփոխելուց հետո` մեկամսյա ժամկետում:

(9-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։