Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը
Հոդված 27. Համայնքային ծառայողի վարձատրությունը
1. Համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված համայնքային ծառայողների:
2. Համայնքային ծառայողի վարձատրության չափը և դրա փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր համայնքային ծառայողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:
3. Պետության պատվիրակած լիազորություններ իրականացնող համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանված կարգով որոշվում են պետական բյուջեից` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների շրջանակներում:
(27-րդ հոդվածը խմբ. 30.09.08 ՀՕ-172-Ն, խմբ., լրաց. 10.02.11 ՀՕ-53-Ն)